Գրություններ են ուղարկվում մարզադպրոցներ,որ աշխատավարձերը ստանան տվյալ բանկի քարտով․ Էռնեստ Ավանեսով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

1 Min Read

Մի քանի նիստ առաջ բանկերից մեկը մեծ գումար հատկացրեց, որպեսզի մարզադպրոց 0-ից կառուցելու համար և հարց հնչեց՝ ինչի համար է, ասացին՝ գործարք չկա։ ԱՅս մասին այսօր Երևանի ավագանու նիստի ժամանակ ասաց ավագանու անդամ Էռնեստ Ավանեսովը։

«Դրանից հետո մեր համայնքային դպրոցներ՝ առնվազն մարզադպրոցներ գրություններ են գնում, որ աշխատավարձերը պետք է ստանան այդ բանկերի քարտերով։ Սա շատ վատ գործելաոճ է»,- նշեց Ավանեսովը։ Հիշեցնենք, որ մայիսին Երևանի ավագանին քննարկեց «Էվոկաբանկ» ընկերության կողմից համայնքին 254 մլն դրամ նվիրաբերելու հարցը։

Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը տեղեկացրեց, որ այդ գումարը նվիրաբերվում է Բագրատունյաց պողոտայում գտնվող մարզադպրոցի վերանորոգման համար: Մանրամասները՝ տեսանյութում։ Սիմոնյանը շեշտեց, որ այս նվիրաբերությունը որևէ գործարքի մաս չի կազմում ու նվիրաբերողի սրտացավության դրսևորում է։

Նա նաև տեղեկացրեց, որ գեղասահքի նախկին դպրոցը վերակառուցման ու հիմնանորոգման արդյունքում կկոչվի Երևանի մենապայքարային մարզաձևերի բարձրագույն վարպետության մարզադպրոց։ Այնտեղ կդասավանդվի բռցքամարտ, ըմբշամարտ, ձյուդո և այլն.

Մանրամասնեռը՝ տեսանյութում։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով