Կիսահաղորդչային, տեխնոլոգիական և ավիացիոն ոլորտների ամերիկյան և վիետնամական առաջատար ընկերությունների ղեկավարները հանդիպում են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Հանոյ կատարած այցի շրջանակներում ՝ նպատակ ունենալով գործարար համագործակցություն հաստատել արհեստական բանականության ոլորտում կնքված նոր գործարքների համատեքստում, հայտնում է Reuters-ը։
Google-ի, Intel-ի, Amkor-ի, Marvell-ի, GlobalFoundries-ի և Boeing -ի ղեկավարները մասնակցում են վիետնամա-ամերիկյան նորարարության և ներդրումների գագաթաժողովին։ Վիետնամից ժամանել են տասնյակից ավելի ընկերությունների ղեկավարներ, այդ թվում՝ Էլեկտրամոբիլներ արտադրող VinFast-ը, որը ցուցակված է
բորսայում, առաջատար ավիափոխադրող Vietnam Airlines-ը, FPT տեխնոլոգիական ընկերությունը, MoMo-ն՝ ամենամեծ թվով օգտատերեր ունեցող էլեկտրոնային դրամապանակը երկրում, ինչպես նաեւ VNG ինտերնետ-ընկերությունը, որը օգոստոսին ԱՄՆ-ում ներկայացրել է IPO հայտ։
Այս հանդիպումը հաջորդեց ԱՄՆ-Վիետնամ դիվանագիտական հարաբերությունների պատմական թարմացմանը, որն ընդգծում է ԱՄՆ-ի ձգտումը բարձրացնել Վիետնամի դերը աշխարհում: Սա հատկապես կարևոր է չիպերի արտադրության բնագավառում, քանի որ Վաշինգտոնը ձգտում է նվազեցնել Չինաստանի ազդեցությունն այս ոլորտում՝ կապված մի շարք ռիսկերի հետ։
Ինովացիոն համագործակցության մասշտաբների մասին պատկերացում կազմելու համար նկատենք, որ, օրինակ, ամերիկյան Microsoft-ը ծրագրել է ստեղծել արհեստական բանականության վրա հիմնված գեներատիվ լուծում, որը հարմարեցված է Վիետնամի և զարգացող շուկաների համար:
Nvidia -ն կհամագործակցի նաև վիետնամական FPT, Viettel և Vingroup ընկերությունների հետ։
Այնպիսի խոշոր ամերիկյան ընկերություններ, ինչպիսիք են Marvell-ը և Synopsys-ը ծրագրեր են մշակում, որոնց շրջանակներում Վիետնամում կառուցվելու են չիպերի նախագծման կենտրոններ:
Հանոյի մոտակայքում գտնվող ﹩1,6 մլրդ արժողությամբ Amkor նոր գործարանը, որը կզբաղվի չիպերի հավաքմամբ, փաթեթավորմամբ և փորձարկմամբ, նախատեսում է սկսել իր աշխատանքը հոկտեմբերին:
Վիետնամի հարավում գտնվող Intel-ի`﹩1,5 մլրդ արժողությամբ չիպերի հավաքման գործարանը, որը ընկերության ամենամեծ ձեռնարկությունն է աշխարհում, այս տարվա սկզբին կարող է ընդլայնվել:
Vietna Airlines-ը ձեռք կբերի նաեւ Boeing 737 Max-ի 50 ինքնաթիռ: Վերջինիս շրջանակներում գործարքի արժեքը գնահատվում է մոտ ﹩7,5 մլրդ: Ամերիկյան Honeywell ընկերությունը կհամագործակցի վիետնամական կողմի հետ ՝ Վիետնամում առաջին մարտկոցների էներգիայի պահպանման համակարգի մշակման փորձնական նախագիծ սկսելու շուրջ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում