Նախատեսվում է ստեղծել բազա, որտեղ պահպանվելու են նվիրատվության գործարքների բոլոր տվյալները։ Օրակարգային այս հարցի անհրաժեշտությունն առաջացել է՝ կապված նվիրատվության գործարքների շեշտակի աճի հետ: ՀՀ-ում նոտարների և Կադաստրի կոմիտեի համար նվիրատվությունների մասով Կենտրոնական բանկին հաշվետվություններ ներկայացնելու նպատակ ունի նախագիծը:
Այս մասին նշեց ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արա Մկրտչյանը՝ ներկայացնելով ««Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նա նշել է, որ ներկայում օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանվում են այն դեպքերը, երբ ՀՀ ԿԲ-ին կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ և (կամ) պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի վերաբերյալ պետք է ներկայացվեն հաշվետվություններ: Նշված ցանկում ներառված չեն գույքի նվիրատվության դեպքերը:
Մանրամասները՝ տեսանյութում
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում