ՎՏԲ-ի ղեկավար Անդրեյ Կոստինն առաջարկել է Ռուսաստանից ռուբլով փողերի դուրսբերման սահմանափակում սահմանել։ Այս մասին նա ասել է RBC-ին տված հարցազրույցում, հայտնում է RT-ն:
Կոստինն օրինակ է բերել այն դեպքերը, երբ մարդը միլիարդներ է փոխանցում Հայաստան, և այն անմիջապես վերադարձվում է դոլարով։
Նրա խոսքով՝ այդ հնարավորությունը պետք է փակվի։
Կառավարությունն առաջարկում է ավելի խիստ արժութային վերահսկողություն մտցնել, հավելել է Կոստինը։
Սեպտեմբերի 1-ին Ռուսաստանի Կենտրոնական բանկի ղեկավար Էլվիրա Նաբիուլինան հայտնել է, որ նախատեսվում է սեպտեմբերին երկարաձգել արժութային գործարքների սահմանափակումները։
Ռուսաստանի ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը հայտարարել է, որ իր գերատեսչությունը և Կենտրոնական բանկը կոնսենսուս են փնտրում Ռուսաստանում արտարժույթի վերահսկման վերաբերյալ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում