Կինոարտադրողները 10-ից 40 %-ի չափով գումարի վերադարձ կարող են ստանալ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

1 Min Read
Առաջիկայում աշխարհահռչակ կինոռեժիսոր կայցելի Հայաստան նոր ֆիլմի նկարահանումների համար։ Այսօր Ազգային ժողովում «Կինեմատոգրաֆիայի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ներկայացման ժամանակ տեղեկությունը հայտնեց նախագծի համահեղինակ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը։
Պատգամավորը նշեց, որ ռեժիսորի այցելությունը, ինչպես նաև օրենսդիր, գործադիր և ֆիլմարտադրողների միջև հուշագրի ստորագրումն ակնկալվում է օրենքի ընդունումից հետո։ Մեր երկրում նախատեսվում է երկու լիամետրաժ ֆիլմ և հայտնի «Netflix»–ի սերիալ նկարահանել։
Մանրամասները՝ տեսանյութում
TAGGED:
Կիսվեք այս հոդվածով