Ձեր բիզնեսը՝ մեր լուծումները․ IDBank-ի SoftPOS հավելվածը՝ Ձեր վաճառքի գործիք

1 Min Read

Եթե ունեք փոքր կամ շարժական բիզնես, ապա IDBank-ի SoftPOS հավելվածը այն է, ինչ փնտրում եք։

SoftPOS-ը ստանդարտ POS տերմինալի բջջային տարբերակն է, որը ցանկացած Android սմարթֆոն վերածում է վճարային տերմինալի: Պարզապես Ձեր սմարթֆոնը պետք է ունենա NFC ընթերցելու հնարավորություն։

Վճարման այս եղանակն առավել հարմար է հատկապես շարժական բիզնեսներին՝ առաքման և սննդի ծառայություններ մատուցող ընկերություններին (սրճարաններ, ռեստորաններ և այլն), որոնք կարող են օգտվել հետևյալ առավելություններից․

  • Հավելվածիմիջոցով վճարումները կատարվում են արագ և պարզ եղանակով․ պարզապես անհրաժեշտ է անհպում վճարման հնարավորությամբ քարտը մոտեցնել SoftPOS հավելվածով սմարթֆոնին:
  • Վճարումընդունելու համար POS տերմինալի փոխարեն անհրաժեշտ է ունենալ միայն սմարթֆոն։
  • Ձերտերմինալը միշտ Ձեզ հետ է, և Դուք կարող եք վճարումներ ստանալ ցանկացած պահի և ցանկացած վայրից՝ ըստ հարմարության։
  • SoftPOS հավելվածիմիջոցով հնարավոր է ընդունել անկանխիկ և անհպում վճարումներ կրեդիտային և դեբետային բոլոր քարտերով, ինչպես նաև Apple Pay և Google Pay վճարման եղանակներով:

SoftPOS տերմինալն ակտիվացնելու համար պարզապես անհրաժեշտ է լրացնել կոնտակտային անձի տվյալները՝ անցնելով հղումով կամ այցելելով Բանկի ցանկացած մասնաճյուղ։ Բանկը կդիտարկի հայտը և բավարարման վերաբերյալ լրացուցիչ կտեղեկացնի։

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով