Առցանց բժշկությունն արդեն իրականություն է

1 Min Read

Վերջերս Amazon-ն աշխատեցրել է իր վիրտուալ կլինիկան, որը նպատակ ունի բուժում իրականացնել այնպիսի տարածված հիվանդությունների գծով,  ինչպիսիք են ալերգիան, ակնեն և մազաթափությունը, հայտնում է CNN-ը:

Էլեկտրոնային կոմերցիայի հսկան այս քալով ընդլայնում է իր ներկայությունն առողջապահության ոլորտում: Նոր ծառայության գլխավոր բժիշկ և մենեջեր Նվորա Այոգը նշում է, որ «Amazon Clinic» անվանումը կրող նոր ծառայությունն իրենից ներկայացնելու է հաղորդագրությունների վրա հենված վիրտուալ օգնություն այն պահին, երբ կցանկանա հաճախորդը: Amazon-ի վիրտուալ կլինիկան առաջարկում է ավելի քան 20 տարածված հիվանդությունների հետ կապված բուժում և խորհրդատվություն, որը հասանելի է լինելու 32  նահանգներով՝ հետագայում ընդլայնվելու հեռանկարներով:

Վերջին տարիներին Amazon-ը աստիճանաբար ընդլայնում է իր ներկայությունն առողջապահության ոլորտում: 2018թ-ին ընկերությունը ձեռք բերեց PillPack առցանց դեղատունը, իսկ արդեն 2023թ-ին՝ One Medical-ը՝ $3.9 մլրդ-ով:

Ըստ Այոգուի, Amazon Clinic-ի ծառայություններից օգտվելու համար հաճախորդները պարզապես ընտրում են իրենց կարգավիճակը, այնուհետև լիցենզավորված և որակավորված հեռաբժշկության մատակարարների ցուցակից ընտրում են նախընտրելի մատակարարին:

Դրանից հետո հաճախորդները կլրացնեն հարցաթերթիկը և կմիանան բժիշկներին հաղորդագրությունների վրա հիմնված պորտալի միջոցով: Նախնական շփումից հետո առողջապահության մասնագետը բուժման պլանը և բոլոր անհրաժեշտ դեղատոմսերը կուղարկի օգտագործողի նախընտրած դեղատուն:

 

TAGGED:
Share This Article