Ի՞նչ է նշանակում՝ պետությունը սպիրտ է գնում․ վարչապետը՝ նախարարին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

1 Min Read

2023 թվականի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպման միջոցառումների շրջանակներում խաղող մթերողների սուբսիդավորման արդյունքում մթերման նվազագույն գինը 110 դրամից նվազելու է մի դեպքում՝ 80 դրամի, մյուս դեպքում՝ 60 դրամի:

Միջոցառումներով նախատեսված է, որ 5 հազար տոննայից ավելի խաղող մթերողների համար պետությունը ամեն մեկ կգ խաղողի դիմաց կսուբսիդավորի 30 դրամ, իսկ 10 հազար տոննան գերազանցողների դեպքում՝ 50 դրամ:

«Գործնականում ինչ է նշանակում՝ պետությունը սպիրտ է գնում»,- հարց ուղղվեց Փաշինյանի կողմից փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին։ «Նախ ամեն սպիրտ չէ, որ գնելու ենք, երկրորդ՝ սպիրտի որակը պետք է ստուգվի հեղինակավոր եվրոպական լաբորատորիաներում։ Սպիրտի գնումը երկու եղանակով է իրականացվելու՝ ըստ էության՝ շրջանառու միջոց ենք ապահովում, որպեսզի արտադրողը կարողանա գյուղացուն վճարել, սպիրտը կմնա պետության սեփականությունը, բայց արտադրողի տարածքում՝ դրոշմավորցած, և երբ արտադրողը ցանկություն կհայտնի այդ սպիրտը գնել, հետ կվաճառենք իրեն»,- պարզաբանեց փոխվարչապետը։ «Նո՞ւյն գնով»,- հետաքրքրվեց Փաշինյանը։ «Այդ հարցը կքննարկենք, դեռ ժամանակ կա։ Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկ կներկայացնի, մենք կորոշենք՝ համաձայնվել այդ առաջարկին, թե ոչ։ Եթե արտադրողը ցանկություն չի հայտնի գնել, այդ սպիրտը կվաճառենք դրսում»,-նշեց Խաչատրյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Կիսվեք այս հոդվածով