Ադրբեջանը նոր ռազմական սադրանք ձեռնարկելու մտադրություն է ցույց տալիս․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

1 Min Read

Նախորդ շաբաթվա ընթացքում ազմաքաղաքական իրավիճակը մեր տարածաշրջանում էականորեն սրվել է։ Կառավարության նիստի մեկնարկին այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ դրա պատճառն այն է, որ Ադրբեջանը օրեր շարունակ զորքեր է կուտակում ԼՂ շփման գծի և Հայաստան-Ադրբեջան սահմանագծի երկայնքով: Փաշինյանի խոսքով՝ ադրբեջանական մամուլում և քարոզչական հարթակներում ավելի է ահագնացել հակահայկական ատելության հռետորաբանությունը․ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգությունների քաղաքականությունը շարունակվում է:

«ԼՂ հայության իրավունքների ու անվտանգության հասցեագրման համար միջազգային մեխանիզմի շրջանակներում Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը ու Լաչինի միջանցքի ապաարգելափակումը էական է։ Այս ամենի հենքի վրա Հայաստանը պատրաստ է ու ցանկանում է խաղաղության ու հարաբերությունների կարգավորման պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ»,- նշեց վարչապետը։ Փաշինյանն ընդգծեց՝ հայկական կողմն իր հավատարմությունն է արտահայտում խաղաղության օրակարգին։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Կիսվեք այս հոդվածով