Վոլտա ընկերությունը ստեղծել և մշակել է մի քանի պրոդուկտ, որոնցից են արևային համակարգերը և էներգախնայող էլեկտրական ջեռուցման համակարգերը։ Ընկերության կողմից առաջարկվող VOLTA ZERO նախագիծը ներկայացնում է էներգաարդյունավետ և խնայող ծրագիր, որը թույլ է տալիս արևից ստացված էլեկտրաէներգիան նաև օգտագործել տան ջեռուցման նպատակով, այսպիսով նվազեցնելով կամ զրոյացնելով կոմունալ վճարները։
Տեղադրելով արևային ֆոտովոլտային կայան, և կիրառելով էներգախնայող ջեռուցման համակարգեր, հաճախորդները հնարավորություն են ունենում ջեռուցման և էլեկտրաէներգիայի կենցաղային ծախսերը հավասարեցնել 0-ի։
Էներգախնայող ջեռուցման համակարգերի տեղադրումն ու կիրառումն հաջողությամբ իրականացվել է 2020թ-ից: Մոտ 200-ից ավելի իրական հատվածի շահառուներ (տնային տնտեսություններ, բիզնեսներ և գյուղացիական տնտեսություններ) միացել և կիրառել են էլեկտրական ջեռուցիչներ։
Ինժեներական պրոֆեսիոնալ լուծումների շնորհիվ Վոլտա ընկերությունը կարողացավ նախ հաշվարկել, այնուհետև նաև կիրառել եւ գործարկել ջեռուցման ծախսին համապատասխան ֆոտովոլտային կայան։ Սրանով սկիզբ դրվեց իրական էներգետիկ անկախության կամ այլ կերպ ասած՝ VOLTA ZERO նախագծին՝ մարդկանց ընձեռելով երկարաժամկետում մեծ օգուտներ ունենալու հնարավորություն։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում