Չինաստանը պատրաստվում է հիմնել իշխանությունների կողմից հովանավորվող նոր ներդրումային ֆոնդ, որի նպատակն է $40 մլրդ ներգրավելը, գրում է Reuters-ը: Վերջինս ուղղվելու է երկրի կիսահաղորդիչների ոլորտ: Նպատակն այս ոլորտում ԱՄՆ-ի և մյուս մրցակիցների համեմատ գերազանցության հասնելն է: Սա հավանաբար կդառնա երրորդ խոշոր հիմնադրամը, որը ստեղծվել է ինտեգրալ սխեմաների արդյունաբերության չինական ներդրումային ֆոնդի կողմից, որը նաև հայտնի է որպես «Big Fund»: Ներդրումների հիմնական ուղղություններից է լինելու չիպերի արտադրության սարքավորումը։
Ճապոնիան զարգացնում է կիսահաղորդիչների արտադրության ոլորտը
Երկրի առաջնորդ Սի Ծինպինը վաղուց ընդգծում է Չինաստանի՝ կիսահաղորդիչների արտադրության ոլորտում անկախության ձեռբերման անհրաժեշտությունը : Այս հարցը դարձավ առավել հրատապ այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն սահմանափակեց այնպիսի տեխնոլոգիաների արտահանումը Չինաստան, որոնք կարող են օգտագործվել զենքի արտադրության մեջ:
Չինաստանի ֆինանսների նախարարությունը այս պլանների մասով պատրաստվում է հատկացնել $8 մլրդ: «Big Fund»-ի նախորդ երկու ֆոնդերի հովանավորներն են «China Development Bank Capital»-ը, «China National Tobacco Corporation»-ը և «China Telecom»-ը:
Երկար տարիներ շարունակ «Big Fund»-ը ֆինանսավորել է միկրոսխեմաների արտադրության հետևյալ երկու ընկերություններին՝ «Semiconductor Manufacturing International Corporation» և «Hua Hong Semiconductor» , ինչպես նաև ֆլեշ կրիչներ արտադրող «Yangtze Memory Technologies»-ին և այլ փոքր ընկերությունների:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում