Ներկայումս հանրապետությունում էլեկտրոնային հարթակների միջոցով թեթեւ մարդատար ավտոմեքենաներով ուղեւորատար ծառայությունների մատուցումը մեծ կիրառություն ունի, սակայն փաստորեն կանոնակարգված չէ։
Այս մասին ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում հայտարարեց ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը։
«Առկա խնդիրները կարգավորելու եւ օրենսդրական բացը լրացնելու նպատակով մշակված օրենսդրական փաթեթով առաջարկվում է վերը նշված ծառայությունները կանոնակարգել որպես ծանուցման ենթակա գործունեություն, էլեկտրոնային հարթակով ուղեւորափոխադրման ծառայության համար պետական տուրք սահմանել տարեկան 1 մլն դրամի չափով»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում