Հայաստանի վիճակագրության կոմիտեն հրապարակել է 2022-ի հոկտեմբերին Հայաստանում անցկացված մարդահամարի նախնական տվյալները:
Ըստ այդմ, Հայաստանի մշտական բնակչությունը 2022 թվականին կազմել է 2 մլն 932 հազար 731 մարդ, իսկ նախորդ մարդահամարի արդյունքներով՝ 2011 թ․-ին, եղել է 3 մլն 18 հազար 834 մարդ։
Հայաստանի առկա բնակչությունը 2022-ին կազմել է 2 մլն 689 հազար 438 մարդ, իսկ նախորդ մարդահամարի արդյունքներով՝ 2011 թ․-ին, եղել է 2 մլն 871 հազար 771 մարդ։
Այսինքն՝ 11 տարում ՀՀ մշտական բնակցութան թիվը նվազել է շուրջ 86 հազար 123-ով կամ 2,8 %-ով։
Նկատենք, որ մայրաքաղաքում մշտական բնակչության թիվն աճել է, մյուս բոլոր մարզերում՝ նվազել, ինչը վկայում է կենտրոնացվածության մակարդակի աճի մասին։
Նշենք, որ մշտական բնակչության թվաքանակում ներառված է ՀՀ-ում մշտապես բնակվող ու հաշվառման պահին ներկա ու ժամանակավոր բացակա բնակչության թվաքանակի ցուցանիշների հանրագումարը, իսկ Առկա բնակչության թվաքանակում ներառված է ՀՀ-ում մշտապես բնակվող ու հաշվառման պահին ներկա ու ժամանակավոր ներկա բնակչության թվաքանակի ցուցանիշների հանրագումարը:
Անժելա Պողոսյան
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում