Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ներկայացրել է նախագիծ, որով առաջարկվում է կարգավորել հեռավար աշխատանքին առնչվող իրավահարաբերությւոնները։ Նախագիծն այսօր քննարկվեց ԱԺ հանձնաժողովում։
Հեռավար աշխատանքը մինչ այժմ կանոնակարգված չէ ՀՀ-ում։ Նախատեսված է միայն հեռավար աշխատանքի կանոնակարգումը ճգնաժամային իրավիճակներում։ Մինչդեռ հեռավար աշխատանքն ավելի պահանջված է դառնում։Նոր կարգավորումներով՝ գործատուն և աշխատողներն են որոշում՝ ինչ աշխատանք կլինի՝ կլինի հեռավա՞ր, թե համակցված մոդելը։
Հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը նշեց, որ հեռավար աշխատելու հնարավորություն կունենան նաև պետական համակարգում։
Մանրամասները՝ տեսանյութում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում