Գերմանական «Bitkom» թվային ասոցիացիան հայտնում է, որ բարձր տեխնոլոգիական սարքավորումների և տվյալների գողությունը, ինչպես նաև թվային ու արդյունաբերական լրտեսությունը և սաբոտաժը 2023թ-ին Գերմանիայից խլելու է $224 մլրդ:
«Bitkom»-ի հարցումները, որոնց մասնակցել է ավելի քան 1000 ընկերություն, ցույց են տալիս, որ արդեն երրորդ տարին անընդմեջ կիբերհանցագործությունների պատճառած վնասը կազմում է $200մլրդ:
«Bitkom»-ի նախագահ Ռալֆ Վինտերգեստի կարծիքով գերմանական տնտեսությունը բավականին հրապուրիչ է հանցագործների և թշնամական պետությունների համար, իսկ պետության պայքարը հանցավորության դեմ թերի է:
Հարցված ընկերությունների ¾-ը վերջին 12 ամսվա ընթացքում ենթարկվել է թվային հարձարկումների: Համեմատության համար նշենք, որ նախորդ տարի հարձակման է ենթարկվել կազմակերպությունների 84%-ը: Ընկերություններին հարցրել են՝ արդյոք կիբերհարձակումները վտանգ են ներկայացնում իրենց բիզնես գործունեության գոյությանը, որին ի պատասխան ընկերությունների 52%-ը դրական պատասխան է տվել:
Անցյալ տարի նույն հարցին դրական պատասխան է տվել հարցված ընկերություններից 45%-ը, իսկ երկու տարի առաջ՝ 9%-ը:
Ընկերություններից 70%-ի պարագայում գողացվել են գաղտնի տվյալներ: Այս ցուցանիշը 7%-ով ավել է մեկ տարի առաջվա պատասխանների համեմատ: Ընկերությունների 61%-ը ենթարկվել է սեփական թվային կոմունիկացիաների լրտեսման, որը 4%-ով գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում