Թուրքիայում տարեկան գնաճն արագացել է՝ գերազանցելով կանխատեսումները

1 Min Read

Օգոստոսին Թուրքիայում տարեկան գնաճն արագացել է մինչև 58,94%, հուլիսի ցուցանիշը եղել է 47,8%, հայտնում է այս մասին հաղորդում է «РИА Новости»-ն՝ վկայակոչելով Թուրքիայի վիճակագրական ինստիտուտին(TUIK):

«Օգոստոսին ամսական կտրվածքով գնաճը կազմել է 9,09%, իսկ տարեկան կտրվածքով` 58,94%»,- ասվում է զեկույցում։

Միևնույն ժամանակ, Գնաճի վերլուծության անկախ խումբը (ENAG) նշում է, որ այդ ցուցանիշը տարեկան կտրվածքով կազմել է 128,05%:

Ավելի վաղ Թուրքիայի կենտրոնական բանկը գնաճի կանխատեսումը բարձրացրել էր մինչև 58%՝ նախկին 22,3% կանխատեսումից։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով