2022 թվականին նախորդ երկու տարվա համեմատ ՀՀ–ում կտրուկ աճել են նվիրատվությունների գործարքները, որոնք ՀՀ կառավարության համար կասկածելի են։
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստին հայտարարեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը։
Այդ պատճառով գործադիրը որոշել է «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարել։
«Մենք ստեղծում ենք գործիք, որի մոնիթորինգի արդյունքում ավելի կառավարելի են դառնում փողերի լվացման հետ կապված ռիսկերը։ Օրինակ` գույքի նվիրատվության դեպքերը դեռ ներառված չէին ընդհանուր վիճակագրության մեջ»,– ասաց Մկրտչյանը
Մանրամասները՝ տեսանյութում
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում