«Նախագծի ներկայացման անհրաժեշտությունն առաջացել է այն պատճառով, որ վերջին շրջանում ՀՀ-ում կտրուկ ավելացել են նվիրտվությունների գործարքները»,-ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում ասաց արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը՝ զեկուցելով «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին նախագիծը:
Նվիրատվությունների գործարքների շրջանում փողերի լվացման և այլ հակաօրինական ռիսկերի կառավարման նպատակով է ներկայցվել նախագիծը
Փոխնախարարն ասաց, որ փոփոխություններով պարտավորություն է սահմանվում այն գերատեսչություններին, որոնք իրականացնում և արձանագրում են նվիրատվության գործարքները, որպեսզի բոլոր նվիրատվության գործարքները պարտադիր ներկայացնեն ԿԲ-ի ֆինանսների դիտարկման կենտորնին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում