«Ապրելու երկիր» կուսակցության թիմը՝ կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի գլխավորությամբ, ներկայացնում է «Զվարթնոցի» համար 1 տերմինալի վերակառուցման նախագիծը։
««Զվարթնոցը» դառնալու է Հայաստանում նմանը չունեցող բազմաֆունկցիոնալ համալիր, որտեղ կլինեն հյուրանոց, արվեստի ցուցասրահ, ռեստորաններ, զվարճանքի, առևտրային կենտրոններ, ֆինանսական հաստատություններ, տրանսպորտային խոշոր հանգույց, որոնք գործելու են 24 ժամ։
Վերափոխված «Զվարթնոցը» կարող է դառնալ Հայաստանի այցեքարտը՝ երկիր մտնող յուրաքանչյուր մարդու ցույց տալով հայկական ճարտարապետության փայլուն ժառանգությունն ու ժամանակակից մտքի թռիչքը։
Ինչպես Երիտասարդության պալատի այնպես էլ Զվարթնոց համալիրի նախագծերը, վստահ եմ, հաջողությամբ կյանքի կկոչենք «Թարխանյան» կենտրոնի հետ համար»,- նշվում է գրառման մեջ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում