Իրանում Հայաստանի առևտրային կցորդ Վարդան Կոստանյանն անդրադարձել է հայ-իրանական տնտեսական համագործակցությանը, ազատ տնտեսական գոտիների աշխատանքին, ապրանքաշրջանառության տեմպերին, ինչպես նաև երկու երկրների միջև իրականացվող կարևոր լոգիստիկ ծրագրերին։
Հայաստան է ժամանել Իրանի նախագահի խորհրդական, ԻՀՀ ազատ տնտեսական գոտիների գերագույն խորհրդի գլխավոր քարտուղար Հոջաթոլլահ Աբդոլմալեքիի գլխավորած պատվիրակությունը։ Հայաստանի և Իրանի երկկողմ առևտրաշրջանառությունը աշխուժացնելու նպատակով Երևանում բացված ցուցահանդեսի շրջանակում Իրանի յոթ ազատ առևտրի գոտիների 60 իրանական և 50 հայկական ընկերություններ երեք օր շարունակ ներկայացրին արդյունաբերության, գյուղատնտեսության և զբոսաշրջության ուղղություններով իրենց արտադրանքները՝ հիմք ստեղծելով ավելի արդյունավետ ու փոխշահավետ համագործակցության համար։ «Արմենպրես»-ի հետ զրույցում Կոստանյանը տեղեկացրեց, որ Իրանում նախատեսվում է կառուցել ևս ութ ազատ տնտեսական գոտի, որոնց ընդհանուր քանակը հասցվելու է 15-ի։

«Աբդոլմալեքիի այցի հիմնական նպատակը Հայաստանի տնտեսվարողներին Իրանի տնտեսական գոտիների հնարավորությունների և դրանցում գրանցված ընկերությունների հետ ծանոթացնելն էր։ Քանի որ Իրանը լավ փորձ ունի ազատ տնտեսական գոտիների կառավարման գործում, հետևաբար փորձում ենք հասկանալ, թե ինչպես կարող է այդ փորձը օգտակար լինել մեր երկրի համար։ Պատահական չէ, որ իրանական կողմի հետ քննարկել ենք համատեղ ծրագրերի իրականացման և փորձի փոխանակման հետ կապված հարցեր»,- ասաց Իրանում ՀՀ-ի առևտրային կցորդը։
Անդրադառնալով երկու երկրների միջև ապրանքաշրջանառության դինամիկային՝ Կոստանյանը նշեց, որ անցյալ տարի ծավալը հասցվել էր 714 միլիոն դոլարի։ Այս տարվա առաջին կիսամյակի տվյալներով՝ գրանցվել է շուրջ 13 տոկոսի աճ, ինչը վկայում է այն մասին, որ դինամիկայի դրական տեմպը պահպանվում է։ Երկուստեք հանդիպումները շատ կարևոր են այն առումով, որ շահագրգիռ կողմերը փնտրում են նոր հնարավորություններ՝ առևտրաշրջանառությունն ավելի մեծ ծավալներով զարգացնելու համար, և, որպես առաջին քայլ, ծրագրված է այն հասցնել մեկ միլիարդ դոլարի, իսկ հետագայում՝ երեք միլիարդ դոլարի։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում
js安全 hello my website is js安全
blink gaming hello my website is blink gaming
manis slot hello my website is manis slot
anarchy sub hello my website is anarchy sub
sholawat karaoke hello my website is sholawat karaoke
sosok hello my website is sosok
25 mg hello my website is 25 mg
in dalam hello my website is in dalam
inglés y hello my website is inglés y