Փարիզի քաղաքապետ Անն Հիդալգոն X-ի իր միկրոբլոգում լուսանկար է հրապարակել՝ Կոռնիձորի ճանապարհից։
«Հայաստանում՝ Փարիզի և այլ համայնքների ընտրյալների հետ։ Ինը ամիս շարունակ Արցախում 120 հազար հայ, այդ թվում՝ 30 հազար երեխա, մեկուսացված է, մատնված սովի մատնված, ամեն ինչից զրկված։ Բախվելով այս հումանիտար աղետին՝ մենք նրանց շտապ օգնություն ենք ցուցաբերում։ Ժամանակը հաշված է»,- գրել է Փարիզի քաղաքապետը։
Հիշեցնենք, որ Ֆրանսիան հումանիտար օգնություն է բերել Հայաստան։ Շարասյունն այսօր առավոտյան Երևանից շարժվել է դեպի Հակարիի կամուրջ, որի վրա ադրբեջանական կողմը ապօրինի անցակետ է տեղադրել։ Շարասյունն ուղեկցում է ֆրանսիացի պաշտոնյաներից կազմված պատվիրակությունը Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի գլխավորությամբ։ Ֆրանսիայի հումանիտար օգնությամբ առաջին բեռնատարը Հայաստանի կառավարության ուղարկած շարասյանն էր միացել օգոստոսի 9-ին։ Կոռնիձորում է մնում ՀՀ կառավարության ուղարկած ավելի քան 400 տոննա առաջին անհրաժեշտության ապրանքներով բեռնատարները։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում