Գյուղատնտեսությունը յուրաքանչյուր տնտեսության առանցքային ոլորտներից է: Վերջինս օգնության է հասնում երկրի համար ամենաօրհասական պահերին: Ներկայումս տեսնում ենք՝ ինչպիսի վտանգավոր իրավիճակ է ստեծվել աշխարհում պարենային անվտանգության տեսանկյունից:
Եթե կով ենք պահում ու չենք հարստանում, ուրեմն սխալ ենք պահում․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս առումով երկրները կարողանում են լուծել պարենի խնդիրը՝ առաջին հերթին հենվելով սեփական գյուղատնտեսության հնարավորությունների վրա: Աշխարհի բազմաթիվ երկրներում սեփական գյուղատնտեսությունը չի բավականացնում և ներմուծման միջոցով լրացվում է պակասուրդը: Ինչպես մյուս ոլորտներում, այնպես էլ այստեղ, պահանջվում է տարիների աշխատանք, որպեսզի գյուղատնտեսությունը կարողանա մաքսիմալ պարենային անվտանգություն ապահովել:
Սակայն, ինչպես աշխարհի բազմաթիվ երկրներում, այնպես էլ Հայաստանում, գյուղատնտեսության ոլորտը լի է բազմաթիվ խնդրներով, և հիմնական հույսը գյուղացիներին բազմաչարչար աշխատանքն է: Վիճակագրական տվյալները վկայում են, որ 2023թ-ի առաջին կիսամյակում գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալները 2022թ.-ի նույն կիսամյակի համեմատ աճել է 2%-ով՝ կազմելով 278,565 մլն դրամ, ինչին նպաստել են գյուղատնտեսության հիմնական ենթաճյուղերը՝ անասնաբությունը և բուսաբուծությունը.
Վիճակագրական տվյալները փաստում են, որ 2023թ-ի առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն կիսամյակի համեմատ գյուղատնտեսության համախառն արտադրանքի աճի մեջ զգալի դերակատարում է ունեցել բուսաբուծության ոլորտը, որտեղ համախառն արտադրանքի ծավալներն աճել են 10.4%-ով՝ կազմելով 103,588.2 մլն դրամ: Անասնապահության ոլորտում նկատվում է համախառն արտադրանքի անկում մոտ 4%-ով, որի արդյունքում համախառն արտադրանքի ծավալները հաստատվել են 174,976.8 մլն դրամ մակարդակում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում