Որքա՞ն կարժենա Երևանում ճոպանուղու կառուցումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

1 Min Read

Մենք ունենք 94 կետից բաղկացած նախագիծ, որը Երեւանի բոլոր վարչական շրջաններում խիստ հագեցած ճոպանուղային ցանց է նախատեսում։ Այս մասին ասել է «Ապրելու երկիր» կուսակցության ավագանու անդամի թեկնածու Դավիթ Մարգարյանը:

«Ամենաշատը 40 մլն դոլարի մասին է խոսքը, ամբողջ հյուսիսային մասը ծածկելը։ Մենք ճոպանուղային համակարգը ներդնելով՝ ոչ միայն խոսում ենք այն մասին, որ տրանսպորտային հոսքերն ենք պակասեցնելու, այլ նաեւ խոսում են այն մասին, որ էկոլոգիապես մաքուր ծրագիր է։ Այսօր Երեւանում մեքենաների քանակությունը, բացի տեղաշարժի խնդիրներ ստեղծելուց, նաեւ էկոլոգիական խնդիրներ է ստեղծում։ Բացի դա, ճոպանուղու թողունակությունը շատ ավելի մեծ է, ընդամենը 2,5-3 կմ-անոց հատվածը 10 ժամում 115 մարդ թողունակություն ունի»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում:

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով