Ճոպանուղին թանկ է․ բյուջեի անարդյունավետ ծախս կլինի․ Խաժակյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

1 Min Read

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար, «Լուսավոր Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածու Դավիթ Խաժակյանն ասաց, որ բոլորը խոսում են չվացուցակների, տոմսային համակարգի, նոր ավտոբուսների մասին, այսինքն՝ բոլորի մոտ բանաձեւի այս մասը նույնն է։

«Ես ուզում եմ ներկայացնել, թե որտեղ է եղել մեր տարաձայնությունը 2018-2019 թվականներին․ երբ սուր բանավեճ տեղի ունեցավ ավագանու նիստի ընթացքում, այն հայտնի «քուանշ» արտահայտությունը, որը ես արեցի, տրանսպորտի համակարգի շուրջ էր։ Մենք ունենք գծեր, որոնք կրկնվում են մեր այսօրվա եղած երթուղում։ Օրինակ՝ մարդիկ Ներքին Շենգավիթից կարող են նստել երթուղային, հասնել Ավանի որեւէ միկրոշրջան։ Ամբողջ աշխարհում նման բան չկա, որ երթուղային տաքսին մեկ ուղղությամբ կարողանա հասնել մարդու վերջնակետին։ Մեր եղած ցանցն այդպես է գծված եղել, առ այսօր այդպես էլ շարունակվում է։ Սրա արդյունքում, երբ այդ նույն երթուղին պայմանականորեն հասնում է մինչեւ Խանջյան փողոց, հայտնվում է մեկ այլ երթուղի, որն այդ պահից արդեն կրկնում է այդ գիծը։ Սա մեր հին ցանցն է, երբ մենք ասում ենք, որ պետք է նոր ցանց ներդրվի, դա պետք է լինի ցանց, որը չի կրկնվում։ Բովանդակությունը հետեւյալն է՝ կան վարչական շրջաններ, որոնք ունեն սնուցող գծեր, եւ կան հիմնական գծեր։ Չի կարելի Ներքին Շենգավիթից մեկ ուղղությամբ գնալ հասնել Ավան, դա անարդյունավետ է, թանկ է նստելու քաղաքապետարանի վրա»,- ասաց  Խաժակյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Կիսվեք այս հոդվածով