Նախընտրական քարոզարշավի շրջանակներում արձանագրում ենք, որ տրանսպորտի սպասարկումից բողոքները վերացել են։
«Ինչ վերաբերում է բարեփոխումների շարունակությանը, միասնական տոմսային համակարգի ներդրումն իրականացվում է, ընթացքի մեջ է, արդեն կա հաղթող ընկերություն, որը ծառայությունը մատուցելու է, այսինքն՝ մինչև տարեվերջ մենք կունենանք միասնական տոմսային համակարգ, որով հնարավոր կլինի օգտվել ինչպես ավտոբուսներից, տրոլեյբուսներից, այնպես էլ մետրոյից»,- նշեց Գալջյանը։ Նա նաև հայտնեց, որ ներդրվում են GPS համակարգեր, որոնք առաջիկա երեք ամիսների ընթացքում փուլ առ փուլ կտեղադրվեն հանրային տրանսպորտում, և քաղաքացին «Յանդեքս» հավելվածով հնարավորություն կունենա հետևել, թե տրանսպորտը քանի րոպեն մեկ է գալիս և քանի րոպեից կհասնի։
Մանրամասները՝ տեսանյութում
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում