Հայ-իրանական տնտեսական համագործակցությունը խորանում է

2 Min Read

Ժամանակին Թուրքիայի ներկայիս ղեկավարները հայտարարում էին թուրքական նոր քաղաքականության մասին, որը ենթադրում էր բոլոր խնդիրների հարթում հարևանների հետ: Հիմա մենք արդեն հասկանում ենք, թե այդ քաղաքականությունն ինչ աղետալի հետևանքներ ունեցավ Հայաստանի համար: Այո՛, թուրքերը հարթում են հարաբերությունները հարևանների հետ՝ առաջ տանելով սեփական գերակայության գաղափարը:

Այս գործընթացներին փորձում է ընդդիմանալ Իրանը, որը ևս տարածաշրջանային խոշոր խաղացող է: Մի պահ թվում է նաև, որ Հայաստանի տարածքային ամբողջությամբ ամենահետաքրքված երկիրը հենց Իրանն է:


Հայ-իրանական «Գազ` էլեկտրաէներգիայի դիմաց» պայմանագիրը երկարաձգվել է. ծավալները կավելանան


Բազմադարյա այս պետությունը շատ լավ գիտակցում է՝ որքանով է պանթուրքիզմը ուղիղ վտանգ առաջին հերթին հենց իր շահերին: Այս առումով Հայաստանը նույնպես պետք է վարի հարևանների հետ հարաբերությունների խորացման քաղաքականություն, սակայն ոչ ներկայիս իշխանության նման. հայոց հողերի դիմաց տրվում են կեղծ և փուչ խոստումներ, որոնք այդպես էլ մնում են և մնալու են թղթի վրա, իսկ պահանջներն է՛լ ավելի են մեծանալու:

Իրան-Հայաստան տնտեսական հեռանկարների համատերքստում հետաքրքիր հանդիպում է տեղի ունեցել Հայաստանի Էկոնոմիկայի նախարար՝ Վ. Քերոբյանի, և  ազատ տնտեսական գոտիների գծով Իրանի բարձրագույն խորհրդի քարտուղար Հ. Աբդոլմալեկիի միջև: Հանդիպման շրջանակներում համաձայնություն է ձեռք բերվել երկուստեք փոխադարձ բեռանփոխադրումների գործընթացի պարզեցման մասով: Սա, անշուշտ, առաջին հերթին դրական ազդեցություն կունենա երկրների միջև առկա արտահանման և ներմուծման ծավալների վրա՝ բերելով ՀՀ արտահանման և ներմուծման ընդհանուր ծավալներում Իրանի մասնաբաժնի աճին.

2023թ-ի առաջին կիսամյկաում ՀՀ արտահանման ծավալներում Իրանի մասնաբաժինը կազմել է ընդամենը 1.6% կամ 53,581.9 հազ. դոլար: Վերջինս նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է շուրջ 8%-ով:

Իրանի՝ ՀՀ արտահանման ծավալներում նման փոքր մասնաբաժին ունենալու հանգամանքը խիստ անբավարար է և մտահոգիչ: Մյուս կողմում ՀՀ ներմուծման ծավալներում Իրանի մասնաբաժինն է, որը և՛ ըստ արտահանող երկրի (294,130.9 հազ. դոլար), և՛ ըստ ապրանքի ծագման երկրի (290,603.5 հազ. դոլար)  կազմել է 5.2%:

Նկատենք, որ ըստ արտահանող երկրի ներմուծման ծավալները  2023թ-ի առաջին կիսամյակում 2022թ-ի նույն կիսամյակի համեմատ աճել են մոտ 18%-ով, իսկ ըստ ապրանքի ծագման երկրի՝ մոտ 16%-ով:


 

Կիսվեք այս հոդվածով