Թումանյան 39 հասցեում տրված շինթույլտվությունն անվավեր ճանաչելուց հետո հարկն ապամոնտաժվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

0 Min Read

Թումանյան 39 հասցեում տրված շինթույլտվությունն անվավեր ճանաչելուց հետո բազմաբնակարան շենքը սպասարկող համատիրությունը համայնքի աջակցությամբ սկսեց կառույցի ապամոնտաժման գործընթացը: Այս մասին BanksNews.amը տեղեկանում է քաղաքապետարանի հաղորդագրությունից:

2022թ. հոկտեմբերի 11-ին տրամադրված շինթույլտվությամբ շենքի երկու բնակիչներ տանիքի շուրջ 295 քմ տարածքում փաստացի սկսել էին հավելյալ 6-րդ հարկ կառուցել:
Հաշվի առնելով կառույցի տեղադիրքն ու ծավալը` հատուկ տեխնիկայով մի քանի օրում այդ հարկն ամբողջությամբ ապամոնտաժվեց:

Մանրամասները՝ տեսանյութում:

Կիսվեք այս հոդվածով