Ամենակարևոր ռեֆորմներից մեկը միասնական տոմսային համակարգի ներդրումն է Երևանում, որը միավորելու է ամբողջ հանրային տրանսպորտի վճարային համակարգը։ Այս մասին նիստի ընդացքում ասաց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Նա նաև հայտնեց, որ առցանց վճարումները նույնպես հնարավոր են լինելու։
Երևանի մետրոպոլիտենի տնօրեն Բաբկեն Սեդրակյանն էլ տեղեկացրեց, որ նույն տիպի տոմսային համակարգը ներառում է նաև մետրոպոլիտենը։
«Առաջիկայում կներդրվեն անհրաժեշտ ծրագրատեխնիկական միջոցներ, և տոմսային հասույթի հավաքագրումը կիրականացվի ժամանակակից միջոցներով»,- ասել է նա։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում