Օգոստոսի 25-ից 27-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանը բարձր ինտեսիվության կրակել է Երասխի ուղղությամբ։ Այս մասին հայտնում է Երասխում մետալուրգիական գործարան կառուցող «Ջի Թի Բի Սթիլ» ընկերությունը։
Ընկերությունից հայտնում են, որ երկու օրվա ընթացքում ավելի քան 60 կրակոց է հնչել։
Հիշեցնենք` հունիսի 13-ից ադրբեջանական կողմը պարբերաբար կրակում է Երասխում կառուցվող մետալուրգիական ձեռնարկության ուղղությամբ։ Հունիսի 14-ին տեղի ունեցած հրաձգության հետևանքով հաստատությունում աշխատող երկու հնդիկ է վիրավորվել։
Մետալուրգիական գործարանը կառուցող «Ջի Թի Բի Սթիլ»
«Ադրբեջանական զինված ուժերը բարձր ինտենսիվությամբ աննախադեպ քանակի կրակոցներ են արձակել Երասխում կառուցվող գործարանի ուղղությամբ՝ թիրախավորելով նաև բանվորների կացարանը»,– ասված է հաղորդագրությունում։