Նոր ավտոբուս բերելը, հին գազելները վերացնելը դեռ բարեփոխում չէ․ Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

1 Min Read

«Հասարակական տրանսպորտի տեղաշարժն ապահովող սարքերը մատակարարված են, և ներկայումս իրականացվում են տվյալ սարքերի կոնֆիգուրացման ու տեղադրման աշխատանքները»:

Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ ասել է Տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատար Վազգեն Հարությունյանը:

Նշված աշխատանքների շրջանակներում քաղաքացիները հնարավորություն կունենան ոչ միայն առցանց ռեժիմով տեսնել ավտոբուսի շարժը և ավտոբուսի մոտենալու ժամանակահատվածը դեպի տվյալ կանգառ, այլ տվյալ ավտոբուսում այսուհետև հասանելի կլինի անվճար WI-FI ծածկույթ ինտերնետ հասանելիությամբ։ Երևանի փոխքաղաքապետ, իշխող ուժի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանն արձագանքեց՝ ընդգծելով․

«Սա խոստացված կարևորագույն բարեփոխումներից մեկն է հանրային տրանսպորտի ոլորտում: Հանրային տրանսպորտի ոլորտում միայն շարժակազմ փոխելը բարեփոխում չէ, միայն հին «Գազել»-ները վերացնելը, նոր ավտոբուսներ բերելը բարեխոխում չէ, բարեփոխումն այս համակարգային լուծումներն են՝ միասնական տոմսային համակարգը, շարժակազմի վրա JPS սարքերի տեղադրումը, որը մեզ թույլ կտա օնլայն հարթակում տեսնել, թե որ ավտոբուսը քանի րոպեում կհասնի կանգառ: Սա նույնպես կարևոր հատված է տրանսպորտային համակարգի բարեփոխման, դրա շարունակությունն են նաև ավտոբուսային գծերը, որը ընդլայնվելու է Երևան քաղաքում»,- ասել է Ավինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Կիսվեք այս հոդվածով