Բնակարանները շարունակում են թանկանալ․ Որքա՞ն արժե բնակարանի 1 քմ-ն Երևանում

1 Min Read

Այս տարվա հուլիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ կատարված գործարքններն աճել են 2,6 %-ով՝ կազմելով 17 հազար 629 գործարք։ Այս մասին տեղեկանում ենք Կադաստրի կոմիտեի հրապարակած տվյալներից։

Այնուամենայնիվ, նախորդ ամսվա՝ հունիսի համեմատ անշարժ գույքի նկատմամբ կատարված գործարքները նվազել են շուրջ 8,5 %-ով։ Նախորդ ամիս կատարվել էր 19 հազար 258 գործարք։

1 տարվա ընթացքում գործարքների աճին զուգահեռ աճել են նաև բնակարանների գները։ Այսպես․ Երևանում 2023 թվականի հուլիսին նախորդ ամսվա՝ հունիսի համեմատ բնակարանների 1 քմ-ի արժեքը նվազել է 1,1 %-ով, իսկ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ բնակարանի 1 քմ-ի արժեքն աճել է շուրջ 8,8 %-ով։

   Ըստ Կադաստրի կոմիտեի վերլուծության՝ գնային փոփոխությունների ուսումնաիրությունից եզրակացվել է, որ 2023 թ․ հուլիսին մարզերի քաղաքներում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քմ-ն շուկայական միջին գները 2023 թ․ աճել է 1․4 %-ով, իկ 2022 թ․ հուլիսի համեմատ՝ 10,6 %-ով։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով