Օգոստոսի 24-ին, ժամը 17-ին, Արագածոտնի պարեկները, հոծ գիծը հատելու և հանդիպակաց գոտի դուրս գալու համար կանգնեցրել են «Լեքսուս» մեքենայի վարորդին, որը, խախտումը չարձանագրելու համար, ոստիկաններին առաջարկել է 10 հազար դրամ կաշառք․ տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։
63-ամյա վարորդը ձերբակալվել և, մեքենայով հանդերձ, տեղափոխվել է Ապարանի բաժին: Հետո վարորդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտե, իսկ մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք: Նույն օրը, ժամը 19-ին, քննիչի որոշմամբ՝ վարորդը ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր