Ֆրանսիան պատրաստվում է բանաձեւ ներկայացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ Ադրբեջանի շրջափակման պատճառով սովի եզրին կանգնած Լեռնային Ղարաբաղի 120,000 բնակիչներին օգնելու համար: Այս մասին հայտնում է le figaro-ն։
Նշվում է, որ Փարիզը և Ֆրանսիայի խոշոր շրջանները հաջորդ շաբաթ մարդասիրական ավտոշարասյուն կուղարկեն դեպի Հայաստան:
«2022 թվականի դեկտեմբերի 12-ին ադրբեջանական բանակի կողմից Արցախը մնացած աշխարհի հետ կապող միակ ճանապարհի փակումից ի վեր այնտեղ ապրող ժողովուրդը, որոնք հայեր են, ապրում է փորձության մեջ։ Գյուղացիների և սահմանապահ զինվորների վրա գրեթե ամենօրյա կրակոցներից բացի, ոչ մի գույք կամ անձ, բացառությամբ «Կարմիր Խաչի ուղեկցությամբ հիվանդների», չի կարող մտնել կամ դուրս գալ այս 3000 կմ2 տարածք, որը ստանալու հավակնություն ունի Բաքուն: 1923 թվականին ավելի քան 2500 տարվա այս հայկական հողն անցավ Սոցիալիստական Ադրբեջանին»,- նշված է հրաապարակման մեջ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում