Ինչու չի կայացել Երևան-Կապան նախատեսված չվերթը

1 Min Read

Երևան-Կապան այսօրվա նախատեսած չվերթը հետաձգվել է։ «ՆՈՎԷՅՐ» ավիաընկերություը հայտնել է Banksnews.am-ին , որ Ջերմուկում եղանակը մառախլապատ է, իսկ ինքնաթիռը ցածր է թռչում, որի պատճառով չվերթը չի կայացել։

«Եղանակային տվյալներից ելնելով չվերթը չեղարկվել է, Ջերմուկում մառախուղ է, որրէ այլ խնդիր չի եղել, տոմսերը գնած ուղևորների հետ կապ էնք հաստատել, ովքեր ցանկանում են ետ տալ՝ ետ էնք վերադարձնում, ովքեր փոփոխություն, փոփոխում էնք», – հայտնեցին ավիաընկերությունից։

Հիշեցնենք, որ օգոստոսի 21-ից ամեն երկուշաբթի և ուրբաթ օրերին նախատեսված են Երևան-Կապան, Կապան-Երևան կանոնավոր չվերթներ։

TAGGED:
Share This Article