ԱԹՍ-ները նաև կյանքեր կփրկեն՝ տեղ հասցնելով դոնորական օրգաններ

2 Min Read

Cessna անօդաչու թռչող սարքն օգտագործվել է կենսական օրգանների տեղափոխման նպատակով:
Վերջերս կատարված փորձի ընթացքում անօդաչու թռչող սարքը կիրառվել է ամերիկյան Տեխասի և Օկլահոմայի ներսում օրգաններ տեղափոխելու համար: Արդյունքում կիսով չափ կրճատվել է ճանապարհորդության ժամանակը՝ այսպիսով իրագործելով կոնսորցիումի նպատակը՝ տեխնոլոգիան կիրառել ավելի շատ կյանքեր փրկելու համար:


Որոնք են ԱԹՍ-ներ արտադող առաջատար ընկերություններն աշխարհում. Որքան են կազմում նրանց եկամուտները


Փորձարկման առաջին փուլում ՝ դեռևս նոյեմբերի 15-ին, անօդաչու սարքը, որը տեղափոխում էր երիկամ, լյարդ և ենթաստամոքսային գեղձ, ինչպես նաև արյուն և հյուսվածքներ, գործարկվել է Լուբոկ շրջանում գտնվող Տեխասի տեխնիկական համալսարանի Reese տեխնոլոգիական կենտրոնից /Reese Technology Center/ և անցել 350 մղոն դեպի Օկլահոմա Սիթի: Փորձարկման հաջորդ փուլում անօդաչու թռչող սարքը 471 մղոն է անցել Դեպի Սան Անտոնիոյի միջազգային օդանավակայան ու կրկին վերադարձել Ռիզ տեխնոլոգիական կենտրոն:

Դաշնային ավիացիոն վարչության (FAA) կանոնների համաձայն՝ օդաչուն ինքնաթիռում էր որպես անվտանգության նախազգուշական միջոց, չնայած ինքնաթիռն ամբողջությամբ կառավարվում էր տեխնոլոգիայի միջոցով: Փորձի նպատակն էր պարզել, թե արդյոք անօդաչու թռչող սարքերի տեխնոլոգիան կապահովի դոնորական օրգանների տեղափոխման ավելի արագ և արդյունավետ միջոց:

Սիրտն ու թոքը պետք է փոխպատվաստվեն 8 ժամվա ընթացքում, լյարդը՝ 12 ժամվա ընթացքում, իսկ երիկամները՝ 36 ժամվա ընթացքում: Թեստավորմանը մասնակցած մարմինների համար մեքենայով կամ բեռնատարով ավելի քան 20-ժամյա երթուղին տևել է 12 ժամ 15 րոպե:

Երբ մարմինները ժամանել են Օկլահոմա Սիթի, Սան Անտոնիո և Լուբոկ, դրանք հետազոտվել և համարվել են փոխպատվաստման համար պիտանի: Հաջող փորձի արդյունքում տեղ հասած դոնորական օրգանները նվիրաբերվել են կլինիկաներին՝ հետազոտությունների համար:

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով