Արհեստական բանականությունը` ԲՐԻԿՍ-ի ուշադրության կենտրոնում

1 Min Read

Օրերս ՀԱՀ-ում տեղի ունեցավ ԲՐԻԿՍ -ի գագաթաժողովը, որտեղ քննարկվեցին միության անդամ պետությունների ինտեգրացիոն հետագա պլանները ներկայիս աշխարահաքաղաքական լարված պայմաններում:


«ԲՐԻԿՍ-ի բանկը ստեղծվել է զարգացող երկրների կողմից հենց իրենց համար». Դիլմա Ռուսեֆ


Գագաթաժողովին որոշում է կայացվել ոչ միայն ընդլայնել միության անդամների ցանկը, այլ նաև խորացնել համատեղ աշխատանքը արհեստական բանականության ոլորտում իրականացվող աշխատանքներում:

Այս նպատակով առաջարկվում է ստեղծել խումբ, որը կզբաղվի միության ներսում արհեստական բանականության ուսումնասիրության հարցերով:

Այս որոշումը նպաստելու է ԲՐԻԿՍ անդամ երկրներում արհեստական բանականության տեխնոլոգիաների առաջընթացին և զարգացմանը, ինչպես նաև ոլորտում ինովացիոն գործունեության խթանմանը:

Արհեստական բանականության հարցերով խումբ ձևավորելու գաղափարը բարձրաձայնել է Չինաստանի ղեկավարը: 

Չինաստանի նախագահի հավաստմամբ` հետազոտական խումբը պետք է նպաստի արհեստական բանականության ոլորտում համագործակցության աճին: Անհրաժեշտ է արհեստական բանականության հետ աշխատելիս համատեղ ուժերով պայքարել առաջացող ռիսկերի դեմ:


BRICS-ը նոր մասնակիցներ կունենա

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով