Tesla-ն էժանացել է. Business Insider

1 Min Read

Tesla ավտոարտադրող ընկերության շուկայական արժեքը 2023 թվականի հուլիսի պիկային արժեքից  ընդամենը մեկ ամսվա ընթացքում նվազել է գրեթե 200 միլիարդ դոլարով, գրում է Business Insider-ը.

Tesla-ի բաժնետոմսերը թանկացել են մոտ 170 տոկոսով  հուլիսի 19-ի դրությամբ հասել գագաթնակետին՝ 291 դոլարի, սակայն այդ ժամանակից ի վեր կորցրել են իրենց արժեքի մոտ մեկ հինգերորդը, որը ընկերության ընդհանուր արժեքի մեջ կազմում է մոտ 730 մլրդ դոլար:


Tesla-ն օգոստոսի 14-ից նվազեցրել է Model Y տեսակի մեքենաների գները Չինաստանում. Reuters


Դրա պատճառը բարձր գնաճի, տոկոսադրույքի բարձրացման և ռեցեսիայի մտավախությունների համադրությունն է։ Ներդրողները սպասում են օգոստոսի 25-ին ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի (ԴՊՀ) ղեկավար Ջերոմ Փաուելի ելույթին ՝ հետագա քայլերի վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար:

Մեկ տարվա ընթացքում Դաշնային պահուստային համակարգը բարձրացրել է փոխառությունների արդեն իսկ բարձր արժեքը գրեթե զրոյից մինչև ավելի քան 5%, ինչը կարող է հետագայում ռեցեսիա առաջացնել, հաշվի առնելով, որ գնաճը գերազանցել է ԴՊՀ-ի 2% թիրախը տարեկան 3,2% մակարդակում:

Նման արագ աճող բաժնետոմսերի, այդ թվում ՝ Tesla-ի համար բացասականն այն իրավիճակն է, երբ տոկոսադրույքը բարձրանում է, քանի որ դա նվազեցնում է ընկերության շահույթը փոխառությունների թանկացման պատճառով:

 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով