Չնայած արտաքին տնտեսական բարդ իրավիճակին, Հայաստանի հետ առևտրատնտեսական հարաբերություններն ամրապնդվում են. Միշուստին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

1 Min Read

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինն առաջարկել է արագացնել աշխատանքը Հայաստանի հետ համագործակցության բոլոր ուղղություններով։ Այս մասին նա ասել է Ծաղկաձորում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի արտահերթ նիստից առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը:

«Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի հետ բարեկամությունը, գործընկերային, դաշնակցային հարաբերությունները։ Չնայած արտաքին տնտեսական բարդ իրավիճակին՝ Հայաստանի հետ առևտրատնտեսական հարաբերություններն ամրապնդվում են, ապրանքաշրջանառությունն աճում է։ Հենց այստեղից էլ գալիս է ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության արդյունքը։ Մենք արձանագրում ենք բոլոր մասնակից երկրների հետ փոխգործակցության արդյունավետության բարձրացումը»,- ասաց Միշուստինը։

Մանրամասները` տեսանյութում:

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով