Հայաստանում մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն այս տարի կանցնի 8 հազար դոլարը․ Քերոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

1 Min Read

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Հայաստանն այս պահին զարգացվածության այլ  մակարդակ ունեցող երկիր է։

Նա շեշտել է, որ մեկ շնչին բաժին ընկնող համախառն ներքին արդյունքն այս տարի կանցնի 8000 դոլարը, ինչը կրկնակի ավել է, քան 2020 թվականին էր։

«Այսինքն, մենք կտրուկ աճ ենք արձանագրում՝ որպես երկիր, նաև՝ որպես հասարակություն»,- հայտարարել է Քերոբյանը՝ հավելելով, որ տնտեսվարողներին ՀՀ կառավարության աջակցության գործիքներն էլ փոխվում են՝ ըստ զարգացման տեմպերի։

Մանրամասները՝ տեսանյութում։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով