ՌԴ-ն աշխարհի 5-րդ տնտեսությունն է. Ինչ ցուցանիշներ է ներկայացրել Վ. Պուտինը

3 Min Read

Մեր ընթերցողներին տեղեկացնենք, որ 2023թ-ի օգոստոսի 24-ին Երևանում անցկացվում է ԵԱՏՄ կառավարության ղեկավարների հանդիպումը։ Քննարկվելու են բազմաթիվ հարցեր, որոնք վերաբերելու են ԵԱՏՄ անդամ պետությունների համատեղ ջանքերին ուղղված տնտեսության տարբեր հիմնախնդիրների լուծմանը։


Եվրասիական զարգացման բանկը 1,5 միլիարդ դոլար կներդնի Բելառուսի տնտեսության մեջ


Այս համատեքստում հատկապես ուշադրության է արժանի ՌԴ-ի և Բելառուսի նկատմամբ Հավաքական Արևմուտքի կողմից դրված տնտեսական պատժամիջոցները, որոնք էապես սահմանափակում են այդ երկրների տնտեսության զարգացման հնարավորությունները՝ հարված հասցնելով ԵԱՏՄ-ին։

Չնայած այս հանգամանքին՝ ՌԴ-ի բարձրագույն ղեկավարությունը պնդում է, որ երկիրը շարունակում է իր զարգացումը և նույնիսկ որոշ ցուցանիշներ նույնիսկ բարելավվել են հետպատերազմյան ժամանակաշրջանի համեմատ։

Անշուշտ, բոլորիս համար հասկանալի է, որ այս պնդումն այնքան էլ  արժանահավատ չէ, քանի որ քիչ հավանական է բարեկեցության նման բարձր մակարդակի հասնել, երբ խնդիրներ կան հարևանների հետ և, առհասարակ, արտաքին հարաբերություններում։ 

Վերջերս Ռուսաստանի նախագահն իր ելույթում արծարծեց ռուսական տնտեսության վիճակին վերաբերող մի շարք պնդումներ․


Առաջին հերթին Վ․ Պուտինը պնդում է, որ ՌԴ-ն ՀՆԱ-ի ծավալներով արդեն անցել է Գերմանիային և զբաղեցրել 5-րդ հորիզոնականը։

Պուտինն այստեղ ներկայացնում է 2022թ-ին ՌԴ ՀՆԱ-ի ծավալները` հաշվարկված ըստ գնողունակության համարժեքության։ Նախագահի պնդմամբ` 2024թ-ի հունվարի 1-ից գործելու է քաղաքացիների ավանդների ինքնակամ ապահովագրման համակարգը, որում պետությունը պատրաստ է ապահովագրել մինչև $29,750-ի ավանդները։

Վերջին օրերին հատկապես արևմտյան լրատվական դաշտը ողողված է տարատեսակ տեղեկատվությամբ, որտեղ ասվում է, որ ՌԴ բյուջեի դեֆիցիտը շարունակում է խորանալ։

Սակայն, ի հակադրություն այս կարծիքի, Վ․ Պուտինը պնդում է, որ 2023թ-ին ՌԴ բյուջեն կլինի պրոֆիցիտային։ Ընդ որում՝ պրոֆիցիտը կկազմի ՀՆԱ-ի 2%-ը։

Աշխարհում ավանդույթ է դարձել դոլարից հրաժարվելու գործընթացը, որին հատկապես ակտիվ մասնակցություն է ցուցաբերում ՌԴ-ն։

Նախագահ Պուտինը հայտարարում է, որ երկրի արտահանման գործարքներում ռուբլու մասնաբաժինը 1,5 տարում աճել է 3 անգամ։

Հաջորդ կարևոր ուղերձը վերաբերում էր նվազագույն աշխատավարձերի մակարդակին, որն ինդեքսավորվելու է՝ հաշվի առնելով գնաճային ճնշումները։

ՌԴ նախագահը նշեց, որ կյանքի տևողությունը ՌԴ-ում կազմել է 73 տարեկանը, որը վերադարձել է նախահամաճարակային իրավիճակին։

Այսպիսով, ՌԴ-ի՝ աշխարհում 5-րդ տնտեսությունն ունենալը փաստում են միջազգային կառույցները։ Հետևաբար, չենք կարող պնդել, որ նախագահը պարզապես պոպուլիստական հայտարարություններ է անում։

✓ Բոլորին էլ պարզ է, որ ՌԴ-ն ունի հսկայական տարածք, բնակչություն, ռեսուրսներ, միջուկային գերտերություն է և դժվար է համակերպել Արևմուտքում ներկայացվող խեղճ ռուսական տնտեսության հեռանկարների հետ։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով