Գների ինչպիսի փոփոխություններ են եղել ՀՀ խոշոր քաղաքներում

25 Օգոստոսի, 2023
2 Min Read
Գների ինչպիսի փոփոխություններ են եղել ՀՀ խոշոր քաղաքներում

Մեր ընթերցողներին, որպես սպառող, անշուշտ, կհետաքրքրի`ինչպիսին է եղել գնային սանդղակը ՀՀ խոշոր քաղաքներում ընթացիկ տարվա հուլիսին։

Ոսումնասիրենք գնաճը ՀՀ խոշոր քաղաքներում և անդրադառնանք իրավիճակին այնպիսի կարևորություն ունեցող ոլորտներում, ինչպիսիք են տրանսպորտը, կրթությունը և առողջապահությունը:

Նկատենք, որ 2023թ-ի հուլիսին 2022թ-ի հուլիսի համեմատ գնաճը ՀՀ խոշոր քաղաքներում հաստատվել է հետևյալ մակարդակներում.

Հիշեցնենք, որ 2023թ-ի հուլիսին  2022թ-ի հուլիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է գների անկում 0,1%-ով։

Մարզերի մի շարք խոշոր քաղաքներում ևս արձանագրվել են գնանկումներ։ Ամենամեծ գնանկումը դիտվել է Իջևանում՝ 1,8%-ով։

Գնանկման բարձր մակարդակներ են առկա նաև Վանաձորում՝ 1,3%-ով, և Գյումրիում՝ 1,1%-ով։

Արտաշատում, Աշտարակում, Երևանում և Վաղարշապատում դիտվել է գնաճ համապատասխանաբար 0,6%-ով, 0,5%-ով, 0,2%-ով և 0,1%-ով։ 

Հաջորդիվ ուսումնասիրենք գնաճը  վերոնշյալ ոլորտներում ՀՀ խոշոր քաղաքներում.

Վիճակագրական տվյալները փաստում են, որ գների անկումները մեծ մասամբ արձանագրվել են տրանսպորտի ոլորտում:

Ամենախոր անկումը արձանագրվել է Իջևանում, Վաղարշապատում, Գյումրիում և Արտաշատում համապատասխանաբար՝ 9,1%-ով, 6,4%-ով, 6,4%-ով և 4,4%-ով:

Տրանսպորտի ոլորտում ամենաբարձր գնաճը արձանագրվել է Կապանում՝ 0,7%։

Առողջապահության ոլորտում երկնիշ գնաճ է արձանագրվել Աշտարակ քաղաքում՝ 13,1%: Նախորդ ամիս այս քաղաքում ևս առողջապահության ոլորտում զգալի գնաճ էր արձանագրվել: Անհրաժեշտ է վերլուծել և հասկանալ նման գնաճի պատճառները:

Առողջապահության ոլորտում ամենափոքր գնաճը նկատվել է Արտաշատում՝ 0,2%:

2023թ-ի հուլիսին 2022թ-ի հուլիսի համեմատ կրթության ոլորտում ամենաբարձր գնաճը դիտվել է Կապանում՝ 6.7%, իսկ ամենացածրը՝  Հրազդանում՝ 0.1%:

Կրթության ոլորտում գների փոփոխություն տեղի չի ունեցել Եղեգնաձորում:

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով
10 Comments