Արցախում հաշվառված հղիներին սննդամթերքի և հիգիենայի պարագաների տեսքով աջակցություն կտամադրվի, հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։
Հղիների տրամադրվելու է ձեթ, շաքարավազ, բրինձ, հնդկաձավար, ոսպ, հաճար, մակարոնեղեն, սպագետի, թեյ, շոգեխաշած տավարի միս, անձեռոցիկ, ատամի մածուկ և օճառ։
Աջակցությունը կտրամադրվի առողջապահության, նաև սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունների համատեղ ծրագրի շրջանակներում օգոստոսի 24-ից` առավոտյան ժամը 10:00-ից մինչև 14:00–ն։
Օգնությունը ստանալու համար անհրաժեշտ է անձը հաստատող փաստաթղթով ներկայանալ Արցախի ԱՆ «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն», համապատասխան տեղամասային մանկաբարձ-գինեկոլոգի մոտ:
Նախարարությունից տեղեկացնում են, որ տրանսպորտի բացակայության պատճառով շրջաններին օգնությունը դեռ չի հասցվել: Առաջիկա օրերին նաև շրջաններում հաշվառված հղիները աջակցությունը կստանան շրջանային բուժմիավորումից:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում