Kenvue-ն առանձնացավ Johnson & Johnson-ից, բայց կշարունակի արտադրել Johnson’s Baby շամպունը

1 Min Read

Johnson & Johnson-ը հայտարարել է, որավարտել է  իր բաժնետոմսերի փոխանակումը իր Kenvue Inc ստորաբաժանման բաժնետոմսերի հետ։

Բաժնետերերին առաջարկի ժամկետը լրացել է օգոստոսի 18-ին: Փոխանակման արդյունքում Johnson & Johnson-ն ընդունել է իր 190 955 436 բաժնետոմսերը Kenvue-ի 1 553 830 450 բաժնետոմսերի դիմաց, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ: Johnson & Johnson-ը պահպանել է Kenvue-ի բաժնետոմսերի մոտ 9,5% – ը։

Kenvue-ն իր մամուլի հաղորդագրության մեջ հայտարարել է, որ այժմ լիովին անկախ ընկերություն է: Սպասվում է, որ օգոստոսի 25-ին այն կներառվի S&P 500 ինդեքսում։

Kenvue-ի բաժնետոմսերը Նյու Յորքի ֆոնդային բորսայում օգոստոսի 22-ին փակման պահին արժեին 23,74 դոլար, օգոստոսի 23-ին պրեմարկետում դրանք աճել են 0,38%-ով: Johnson & Johnson-ի բաժնետոմսերն արժեցել են 166,02 դոլար, պրեմարկետում նրանք նվազել են 0,31%-ով:

Johnson & Johnson – ը հայտարարել է 2021 թվականին երկու հանրային ընկերությունների բաժանվելու պլանների մասին: Մեկը կշարունակի արտադրել սանիտարահիգիենիկ ապրանքներ, երկրորդը կկենտրոնանա դեղատոմսով դեղերի և բժշկական սարքավորումների թողարկման վրա։ Kenvue-ն կզբաղվի այնպիսի ապրանքների արտադրությամբ, ինչպիսիք են ջերմիջեցնող Tylenol-ը,  Band-Aid-ի պլաստիրը, Johnson ‘s Baby շամպունը և այլն:

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով