Ուոլ Սթրիթի ֆյուչերսներն աճում են Nvidia-ի ֆինանսական հաշվետվությունների ակնկալիքով

1 Min Read

Ամերիկյան ֆոնդային ինդեքսների ֆյուչերսները այսօր աճում են, ներդրողները սպասում են Nvidia-ի ֆինանսական հաշվետվությունների հրապարակմանը, ինչպես նաև Դաշնային պահուստային համակարգի (ԴՊՀ) նախագահ Ջերոմ Փաուելի ելույթին, վկայում են սակարկությունների տվյալները:

Երևանի ժամանակով 15.02-ի դրությամբ Dow Jones (DJIA) արդյունաբերական ինդեքսի ֆյուչերսներն աճել են 0,16 տոկոսով ՝ մինչև 34 398 կետ, բարձր տեխնոլոգիական ընկերությունների NASDAQ-ի ինդեքսը ՝ 0,39 տոկոսով ՝ մինչև 15 016,5 կետ, լայն շուկայի S&P 500 ինդեքսը ՝ 0,27 տոկոսով ՝ մինչև 4 411,5 կետ:

Չիպերի արտադրող Nvidia-ն այսօր կհրապարակի երկրորդ եռամսյակի արդյունքները ԱՄՆ-ում սակարկությունների փակումից հետո: Bloomberg գործակալությունը գրում է՝ վերլուծաբաններն ակնկալում են, որ ընկերության ցուցանիշները կգերազանցեն նրա կանխատեսումները, իսկ բաժնետոմսերի աճը զեկույցից հետո կարող է հասնել մինչև 10 տոկոսի:

Իսկ օգոստոսի 25-ինը սպասվում է ԴՊՀ ղեկավարի ելույթը Ջեքսոն Հոլում։ Թրեյդերներն ակնկալում են լրացուցիչ տեղեկություններ ստանալ կարգավորիչի հնարավոր գործողությունների մասին.

«Շուկաները գտնվում են այս շաբաթվա հիմնական կատալիզատորների, Nvidia-ի զեկույցի և Ջեքսոն Հոլի սպասման ռեժիմում»,- Bloomberg-ին ասել է Berenberg-ի բազմաթիվ ակտիվների ռազմավարության և հետազոտությունների բաժնի ղեկավար Ուլրիխ Ուրբանը:

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով