Կենտրոնական բանկն այսօր շրջանառության մեջ է դրել «Ազգային դրամի 30 տարին» արծաթե հուշադրամը, հայտնում են ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից։
Հուշադրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը և ՀՀ կենտրոնական բանկի պատկերանիշը` գիլյոշի պատկերի ֆոնին:
Իսկ դարձերեսին ազգային դրամի 30-ամյակի պատկերանիշն է, որտեղ դրամի գրանշանն է, «30 ՏԱՐԻ» գրառումը և ոճավորված ՀՀ դրոշը կրկին գիլյոշի պատկերի ֆոնին:
Նշվում է, որ Էսքիզների հեղինակը Վարդան Վարդանյանն է, հուշադրամը հատվել է Լիտվայի դրամահատարանում:
Նշենք, որ Հայաստանի Հանրապետության ազգային արժույթը՝ դրամը, անկախ պետականության խորհրդանիշներից է: Դրամը շրջանառության մեջ է դրվել 1993 թվականի նոյեմբերի 22-ին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում