Նիդեռլանդական Yandex N. V. հոլդինգային ընկերությունը սկսել է LinkedIn-ում հրապարակել թափուր աշխատատեղեր, որոնց նկարագրությունից հետևում է, որ կառույցի միջազգային բիզնեսը նախատեսվում է վերագործարկել նոր անվանումով: Մոտավոր ժամկետը 2024 թվականի սկիզբն է։
«Ընթացիկ անցումային գործընթացի շրջանակներում, որը հայտնի է որպես Project LEFT, tենք ստեղծում ենք նոր ընկերություն, որը մտադիր է դառնալ առաջատար խաղացող Եվրոպայում և Մերձավոր Արևելքում տեխնոլոգիական շուկայում», – ասվում է փաստաթղթաշրջանառության մասնագետի թափուր աշխատատեղի նկարագրության մեջ:
Project LEFT-ը կորպորատիվ վերակազմավորման նախագծի աշխատանքային անվանումն է, «Ինտերֆաքս»-ին հայտնել է դրա պայմաններին ծանոթ աղբյուրը:
Yandex-ի վերակազմավորման հարցը ՝ բիզնեսի բաժանումը միջազգային և ռուսական, նախատեսվում է բաժնետերերի քննարկմանը ներկայացնել 2023 թվականի ընթացքում։ Վերակազմավորման արդյունքում ռուսական բիզնեսը կփոխանցվի «մենեջմենթի կառավարմանը», իսկ Yandex N. V.-ն դուրս կգա ՌԴ-ում բիզնեսի սեփականատերերի թվից:
«Յանդեքսը» 2022 թվականի նոյեմբերին ներկայացրել է ընկերության կառավարման կառուցվածքի փոփոխության ծրագրերը։ Bloomberg գործակալության տվյալներով ՝ Yandex-ի 51%-ը գնելու հետաքրքրություն են ցուցաբերել Լուկօյլ-ի հիմնադիր Վագիթ Ալեքպերովը և «Ինտերռոս»-ի սեփականատեր Վլադիմիր Պոտանինը:
«Yandex» տեխնոլոգիական ընկերությունը՝ ՌԴ իշխանությունների թիրախում. Reuters
Yandex-ի եկամուտները 2023 թվականի երկրորդ եռամսյակի համար տարեկան կտրվածքով աճել են 55%-ով ՝ մինչև 182,5 միլիարդ ռուբլի։ ճշգրտված EBITDA ցուցանիշը նվազել է 4%-ով ՝ մինչև 24,7 միլիարդ ռուբլի, իսկ զուտ շահույթը ՝ 27%-ով ՝ մինչև 9,6 միլիարդ ռուբլի։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում