«ԲՐԻԿՍ-ի բանկը ստեղծվել է զարգացող երկրների կողմից հենց իրենց համար». Դիլմա Ռուսեֆ

1 Min Read

ԲՐԻԿՍ-ի Զարգացման նոր բանկն աճի շատ հնարավորություններ ունի, այն կվերածվի զարգացող երկրների եւ ձեւավորվող շուկաների համար կարեւոր հաստատության, Financial Times թերթին տված հարցազրույցում հայտարարել է բանկի ղեկավար, Բրազիլիայի նախկին նախագահ Դիլմա Ռուսեֆը:

«Մենք կվերածվենք զարգացող երկրների և ձևավորվող շուկաների համար կարևոր բանկի։ Այն ստեղծվել է զարգացող երկրների կողմից հենց իրենց համար»,- հայտարարել է նա:

ԲՐԻԿՍ-ի շրջանակներում զարգացման նոր բանկի ստեղծման մասին որոշումն ընդունվել է 2013 թվականին Հարավաֆրիկյան Դուրբանում կայացած գագաթնաժողովում: Նրա աշխատանքի պաշտոնական մեկնարկը տրվել է 2015 թվականի հուլիսի 7-ին Մոսկվայում կայացած բանկի կառավարիչների խորհրդի անդրանիկ նիստում:


Առնվազն 19 երկիր ցանկություն է հայտնել միանալ ԲՐԻԿՍ-ին


ԲՐԻԿՍ-ը միավորում է Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը եւ ՀԱՀ-ը, սակայն վերջին ժամանակներս տնտեսական բլոկին միանալու ցանկություն են հայտնել արդեն առնվազն 19 պետություններ, այդ թվում ՝ Արգենտինան, Իրանը, Ալժիրը, Թունիսը, Թուրքիան, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը:

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով