Թավշյա սեզոնին ռուսաստանցիները հանգստի մեկնելու համար առավել շատ նախընտրում են Երևանը, Հռոմը և Ստամբուլը։ Տեղեկությունը հաղորդում է gazeta.ru–ն` վկայակոչելով OneTwoTrip–ի տվյալները։
Նախընտրելի ուղղությունների ցանկում առաջին քաղաքը Ստամբուլն է, որին բաժին է ընկել ամրագրումների 8.9 %-ը, սակայն տարվա ընթացքում 3.3 %-ով պահանջվածությունը նվազել է։ Երևանը երկրորդ հորիզոնականն է զբաղեցրել՝ ամրագրումների 4.3 %-ով։ ՀՀ մայրաքաղաքի պահանջարկան այս տարի աճել է 34.4 %-ով
Առաջատարների եռյակը եզրափակում է Հռոմը (3.5 %), որտեղ հյուրանոցների պահանջարկը 2022 թվականի համեմատ աճել է 43.5 %-ով։
Առաջին տասնյակում են նաև Փարիզը (մասնաբաժինը կազմում է 3.1 %, պահանջարկն աճել է 63.2 %-ով), Ռիմինին (2.9 %, պահանջարկն աճել է մոտ 10 անգամ), Դուբայը (2.1 %, -7.4%), Անթալիան (2.1 %, -36.4 %), Բանգկոկը (1.9 %, + 80.0 %), Բուդապեշտը (1.7 %, շուրջ 3 անգամ աճել է պահանջարկը) և Միլանը (1.6 %, -30.4 %)։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում