Արցախից 7 բուժառուներ այսօր Կարմիր խաչի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բուժկենտրոններ, հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։
Նրանք տեղափոխվել են «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից` անհետաձգելի մասնագիտացված բժշկական օգնություն ստանալու համար։
«Նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ մեքենաներով Արցախ վերադարձնել 7 բուժառուների՝ ուղեկցողների հետ միասին, ովքեր ժամանակին պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ` բուժում ստանալու»,– տեղեկացնում են նախարարությունից։
Շեշտվում է, որ ադրբեջանական կողմը շարունակում է արգելել Կարմիր խաչի մեքենաներով խիստ անհրաժեշտ դեղորայքի և բժշկական պարագաների մատակարարումն Արցախ։
«Արևիկ» բուժմիավորումում այս պահին ստացիոնար բուժում է ստանում 28 երեխա։ Նրանցից 4-ը նորածնային և վերակենդանացման բաժանմունքում են:
Հանրապետական բժշկական կենտրոնում ստացիոնար բուժում է ստանում 85 հիվանդ, 3–ը վերակենդանացման բաժանմունքում են, նրանցից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է գնահատվում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում