Զբոսաշրջիկների շարքում եղել են նաև ադրբեջանցիներ՝ երկօրյա այցով. ՀՀ այցելած զբոսաշրջիկները՝ ըստ քաղաքացիության. 2023թ. I կիսամյակ

2 Min Read

Մեր նախորդ վերլուծությունում անդրադարձանք 2023թ-ի առաջին կիսամյակում Հայաստան այցելած զբոսաշրջիկներին։ Նշեցինք, որ կառավարությունը պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկի Հայաստանը զբոսաշրջիկների համար գրավիչ դարձնելու ուղղությամբ. տուրիզմը տնտեսության առանցքային ոլորտներից մեկն է։

Այս տեսանկյունից հետաքրքիր քայլ էր Երևան-Կապան կանոնավոր թռիչքների կազմակերպումը, որն իրապես վտանգավոր էր թվում հայ-ադրբեջանական ներկայիս լարված հարաբերությունների պայմաններում։


Ո՞ր երկրներից և քանի զբոսաշրջիկ է ժամանել Հայաստան


Անդրադարձանք Հայաստան այցելած զբոսաշրջիկներին տարբեր տեսանկյուններից։ Նկատենք, որ Հայաստան այցելած զբոսաշրջիկների շուրջ 14,4%-ն ունեն Հայաստանի քաղաքացիություն։

Մեզ համար նաև շատ կարևոր է ուսումնասիրել Հայաստանում զբոսաշրջիկների այցելության միջին տևողությունը։ Համաձայն ՎԿ տվյալների՝ 2023թ-ի առաջին կիսամյակում 2022թ-ի նույն կիսամյակի համեմատ Հայաստան այցելած զբոսաշրջիկների այցի միջին տևողությունը նվազել է 10%-ով՝ կազմելով 30 օր-մարդ։

Ուսումնասիրենք Հայաստան այցելած զբոսաշրջիկների այցի տևողությունը՝ ըստ զբոսաշրջիկների քաղաքացիության․

Գծապատկեր 1․ Հայաստան այցելած զբոսաշրջիկների այցի ամենակարճ տևողությունը ըստ զբոսաշրջիկների քաղաքացիության 2023թ-ի առաջին կիսամյակում

Առաջին տեղում են լաոսցի զբոսաշրջիկները, որոնց այցի տևողությունը կազմել է 1 օր։
2 օր-մարդ ցուցանիշով աչքի են ընկել զբոսաշրջիկները, ովքեր ժամանել են Ադրբեջանից, Անդորրայից և Սան Մարինոյից։
3 օր տևողությամբ Հայաստանում մնացել են Հոնդուրասից, Կոտ Դ՛իվուարից, Գայանայից ժամանած զբոսաշրջիկները։

Հայաստանում ամենաերկարը մնացել են հետևյալ երկրների քաղաքացիները․

Գծապատկեր 2․ Հայաստան այցելած զբոսաշրջիկների այցի ամենաերկար տևողությունը ըստ զբոսաշրջիկների քաղաքացիության 2023թ-ի առաջին կիսամյակում

Որքան էլ, որ զարմանալի է, սակայն  Հայաստանում 133 օր տևողությամբ մնացել են Ուգանդայի քաղաքացիները։
84 օր այցելություն են արձանագրել Սիեռա Լեոնեի քաղաքացիները։
70 օր տևողությամբ այցով աչքի են ընկնում Հայաստանի և Բանգլադեշի քաղաքացիները։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով